Օհանյանի առաջնագիծը և Ալիևի կեղծ տեղեկությունները
Ադրբեջանական բանակը տարիներ շարունակ ծառայություն է իրականացրել Սեյրան Օհանյանի և Զաքիր Հասանովի կառուցած առաջնագծի պայմաններում ու տարիներ շարունակ Հասանովի քարոզչամեքենան փորձել է գտնել Օհանյանի առաջնագծի թույլ կողմերը, բայց ամեն անգամ, տարբեր առիթներով ձախողվել է նշված օպերացիաները:
Ապրիլյան դեպքերից հետո ադրբեջանական բանակին աջակցող մի շարք լրատվականները սկսեցին կեղծ տեղեկություններ հրապարակել արդեն նախկին նախարարի ստեղծած առաջնագծի մասին: Տեղեկություններ, որոնք մինչ այդ երբեք չեն հայտարարվել, քանի որ ցանկացած պահին կարող էին հերքվել ու վատ իրավիճակի առջև կանգնեցնել Հասանովի քարոզչությանը:
Այժմ նույն ոգևորությամբ այդ գործողությունը կատարվում է Իլհամ Ալիևի նախընտրական քարոզի շրջանակներում: Կրկին թիրախը Օհանյանի առաջնագիծն է, որը արդեն 2 տարի է, որպես այդպիսին գոյություն չունի, քանի որ ամեն նախարար ստեղծում է իր պատկերացմամբ ավելի լավ առաջնագծի պայմաններ, իհարկե հենվելով նախորդի թողած ժառանգության վրա:
Հիմա էլ ադրբեջանական լրագրողների մի մասը ապրիլյան դեպքերի մասին կեղծ տեղեկություններ տարածելուն զուգահեռ տարածում են նաև լուր, որը նաև պտտվում է միջազգային մամուլում, թե իբր Ալիևի գլխավորած պատերազմից հետո Օհանյանին հեռացրել են նախարարի պաշտոնից: Իրականում Օհանյանը ազատվել է պաշտոնից սեփական դիմումի համաձայն ու դրանից հետո նույնիսկ երկար ժամանակ քննարկվում էր նրան այլ բարձր պաշտոնի տեղափոխելու մասին լուրը, որը հետագայում պարզվեց, որ մերժել է հենց Օհանյանը:
Աշոտ Ասատրյան. Ֆեյսբուք