Հայաստանի հավաքականը պարտվեց Բուլղարիայի ընտրանուն
Հայաստանի Մ18 հավաքականը մեկնել է Բուլղարիա, որտեղ ընկերական երկու հանդիպում է անցկացնելու Բուլղարիայի Մ18 հավաքականի հետ:
Առաջին խաղը տեղի է ունեցել այսօր: Մեր հավաքականը պարտվել է 1:2 հաշվով: Ընտրանու կազմում միակ գոլը խփել է «Բանանցի» ֆուտբոլիստ Մարտին Գրիգորյանը:
Հայաստանի Մ18 հավաքականի մեկնարկային կազմն այսպիսին էր. Նարեկ Հովհաննիսյան, Դավիթ Գրիգորյան, Կարեն Հովհաննիսյան, Մարտին Գրիգորյան, Արսեն Եղիազարյան, Նարեկ Գրիգորյան, Արամ Խամոյան, Էրիկ Ազիզյան,Էմանուել Ներսես Օդեմիս, Սերգեյ Արությունյան,Դավիթ Փարեմուզյան :