Եվրոպայի առաջնություն. հայտնի է ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի ընտրանու կազմը
Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի պաշտոնական կայքը հրապարակել է ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմը:
Ապրիլի 30-ից մայիսի 6-ը Ռուսաստանի Կասպիյսկ քաղաքում կանցկացվի Եվրոպայի առաջնությունը:
Ձեզ ենք ներկայացնում ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմը:
57 կգ Միհրան Ջաբուրյան
61 կգ Գարիկ Բարսեղյան
65 կգ Վալոդյա Ֆրանգուլյան
70 կգ Վալտեր Մարգարյան
74 կգ Գրիգոր Գրիգորյան
79 կգ Վարուժան Կաջոյան
86 կգ Մարզպետ Գալստյան
92 կգ Շամիր Աթյան
97 կգ Գեորգի Կետոև
125 կգ Լևան Բերիանիձե
Ապրիլի 21-ին կմեկնեն վերջին հավաքին՝ Վլադիկավկազ: Մրցատեղի կմեկնեն մայիսի 3-ին: Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմը հայտնի կդառնա ապրիլի 16-ին: