Կասկադյորական վթար՝ Արմավիրի մարզում. 29–ամյա վարորդը Opel-ով շրջադարձի ժամանակ կամրջից ցած է ընկել ու կողաշրջվել
Այսօր՝ ապրիլի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 19:00-ի սահմաններում Արմավիրի մարզի Դաշտ գյուղի բնակիչ, 29-ամյա Մ. Ե.-ն Էջմիածին քաղաքի Մաշտոցի փողոցում իր վարած Opel Vectra մակնիշի 35 NA 586 համարանիշի ավտոմեքենայով շրջադարձի ժամանակ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 3 մ բարձրությունից ընկել և կողաշրջված վիճակում հայտնվել կամրջից ներքև:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանի, դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ:
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գեղամ Մարգարյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Վաղարշապատի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանության տեսուչի գլխավորությամբ: Փաստի ատթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի ավագ հետաքննիչ Գևորգ Եղիազարյանի կողմից նյութեր են նախապատրատվում: