Արա Բաբլոյանը կմեկնի Սանկտ Պետերբուրգ
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունն ապրիլի 12-13-ը կլինի Սանկտ Պետերբուրգում` մասնակցելու ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի, ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի, 47-րդ լիագումար, տնտեսական և ֆինանսների հարցերով, քաղաքական հարցերի և միջազգային համագործակցության, պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովների, ինչպես նաև երիտասարդական ՄԽՎ նիստերին:
Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը, ՀՀ ԱԺ պատգամավորներ Հերմինե Նաղդալյանը, Կարեն Բեքարյանը, Ռոմիկ Մանուկյանը և Միհրան Հակոբյանը: