«ՎՏԲ Հայաստան բանկ»-ի ոսկերիչ մասնագետը կասկածվում է բանկից խարդախությամբ 16 մլն դրամ տիրանալու մեջ
Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնից ոստիկանության Կենտրոնական բաժին տեղեկացրել են, որ «ՎՏԲ Հայաստան բանկ» ՓԲԸ-ի ոսկերիչ մասնագետ Լևոն Բ.-ն, հանդիսանալով նյութական պատասխանատու անձ և օգտվելով աշխատանքային պայմանագրով իրեն տրված լիազորություններից, իր ընկերների և 8 մտերիմ անձանց անուններով նշված բանկի մասնաճյուղերից մեկում գրավադրել է կեղծ՝ ոսկուց չպատրաստված զարդեր։
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Լևոն Բ.-ն կասկածվում է այդ եղանակով 16 մլն դրամի վնաս կատարելու մեջ։
Փաստի առթիվ քննչական բաժնում նախաքննություն է սկսվել։
Իրավապահները պարզում են Լևոն Բ.-ի ընկերների և մտերիմ անձանց ինքնությունը։