Էլիտար դպրոցում‚ որտեղ ուսման վարձը 1 տարվա համար 3 մլն ռուբլի է‚ տղաներին թույլ են տվել կրել կիսաշրջազգեստ (լուսանկար)
Դպրոցի տնօրեն Ռիչարդ Մելոնին այդպես ցանկացել է‚ որ աշակերտները «ազատ արտահայտվեն և չլինեն կաշկանդված: Այս մասին գրում է Life.ru-ն:
Բրիտանական էլիտալ Uppingham դպրոցում‚ որտեղ կրթությունն արժե 36 հազար եվրո մեկ տարվա համար (մոտ 3 մլն ռուբլի)‚ տղաներին թույլ են տվել ձեռք բերել և կրել կիսաշրջազգեստ: Այս մասին ուրախությամբ հայտարարել է դպրոցի տնօրեն Ռիչարդ Մելոնին:
«Ցանկացած աշակերտ կարող է մոտենալ ինձ և ասել. «Մենք այսպիսինն ենք‚ մենք ուզում ենք արտահայտվել և կրել հենց այդ հագուստը»: Մենք պետք է նրանց համար հարմարավետ միջավայր ստեղծենք և թույլ տանք կենտրոնանալ ուսման վրա»‚- ասել է նա: