25-ամյա ուսուցչուհուն ձերբակալել են ավտոկայանատեղիում աշակերտի հետ սեռական հարաբերություն ունենալու մեղադրանքով (լուսանկարներ)
2 երեխաների մայր‚ սոցիոլոգիայի ուսուցչուհի Մադալին Առնետը ձերբակալվել է: Նրան մեղադրանք է առաջադրվել աշակերտի հետ սեռական հարաբերություն ունենալու համար: Այս մասին հաղորդում է Life.ru-ն՝ հղում անելով Daily Star-ին:
Ուսուցչուհու և 16-ամյա աշակերտի հարաբերությունների մասին տեղեկացրեն են դպրոցի աշխատակազմից: Մադալինը դադարել է դասավանդել դպրոցում‚ երբ հայտնի է դարձել արգելված հարաբերություններ ունենալու փաստը: Դպրոցի այլ աշխատակիցների խոսքերով կինը և աշակերտը դասաժամի ընթացքում անպարկեշտ նամակագրություն են վարել‚ որը պատահաբար կարդացել են նաև դասընկերները:
Նա հիմա կձերբակալվի անչափահասի հետ սեռական հարաբերություն ունենալու մեղադրանքով: Նշենք‚ որ Օհայոյում չափահասության տարիքը 16-ն է‚ սակայն սա չի գործում այն դեպքում‚ երբ զույգերից մեկը մյուսի ենթական է լինում: