Համացանցում են հայտնվել Մեգան Մարքլի արխիվային՝ դպրոցական տարիների լուսանկարները
Նախքան Մեգան Մարքլն արքայազն Հարրիի հետ պաշտոնական արարողությանն է պատրաստվում‚ լրագրողները նոր մանրամասներ են հայտնում արքայական ընտանիքի նոր անդամի մասին: Համացանցում բուռն քննարկվում են 11-ամյա Մեգան Մարքլի դպրոցական լուսանկարները:
Հրապարակված լուսանկարներում երևում է‚ որ Մեգան Մարքլը դպրոցական տարիներին մասնակցել է մի շարք միջոցառումների և մշտապես եղել է մասնակիցներից ամենաակտիվը:
1993 թվականի հունիսին Մեգանն իր ամենամոտ ընկերուհու՝ Նինակի Պրիդիի հետ ինքնուրույն կազմակերպել են «Մեգան և Նիկի» մրցանակաբաշխությունը՝ ուսուցիչներին շնորհակալություն հայտնելու համար: