Արքայազն Հարրին և Մեգան Մարքլը հրաժարվել են հարսանեկան նվերներից
Արքայազն Հարրին և նրա հարսնացուն՝ ամերիկացի դերասանուհի Մեգան Մարքլը‚ կոչ են արել հարսանեկան նվերներ տալու փոխարեն մասնակցել բարեգործությանը: Այս մասին գրում է Life.ru-ն:
Զույգը խնդրել է տոնախմբության մասնակիցներին նվերների փոխարեն նվիրաբերություն կատարել բարեգործության համար: Այս մասին ասվում է նրանց տարածած հաղորդագրության մեջ:
Նրանք անձամբ ընտրել են 7 կազմակերպություններ‚ որոնց ցանկանում են աջակցել: Նշվել է նաև‚ որ զույգը այդ կազմակերպություններից և ոչ մեկի հետ կապ չունի:
Հիշեցնենք‚ որ հարսանեկան արարողությունը տեղի կունենա այս տարվա մայիսի 19-ին: