Եղիսաբեթ 2-րդը Թրամփի ելույթը համեմատել է ուղղաթիռի հետ (տեսանյութ)
Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդը Թրամփի ելույթը համեմատել է ուղղաթիռի աղմուկի հետ: Այս մասին գրում է Daily Mail-ը:
Դեպքը տեղի է ունեցել «Թագուհու կանաչ մոլորակը» փաստավավերագրական ֆիլմի նկարահանման ժամանակ‚ որտեղ պատմում են թագուհու՝ անտառների ստեղծման և դրանց պաշտպանության ծրագրերի մասին:
Եղիսաբեթ 2-րդը զբոսնում է հաղորդավար և բնագետ Դեյվիդ Աթենբորոուի հետ Բուքհինգեմյան պալատի այգում‚ երբ հանկարծ նրանց զրույցն ընդհատել է ուղղաթիռի ձայնը:
«Ինչու են նրանք միշտ աղմկում‚ երբ դու խոսում ես: Նման է Թրամփի կամ Օբամայի ելույթներին»‚- ասել է թագուհին:
Ֆիլմի պրեմիերան կկայանա ապրիլի 16-ին: Նկարահանումներին մասնակցել են նաև Արքայազն Հարրին և Արքայազն Ուիլյամը: Կադրերում տեսնում ենք նաև Անջելինա Ջոլիին: