«Պատմության մեջ չպետք է մնա». Հայրիկյանը դատի է տալիս Գագիկ Հարությունյանին
«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԻՄ առաջնորդ Պարույր հայրիկյանը պատրաստվում է դատի տալ ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանին և սահմանադրագետ Վարդան Պողոսյանին:
«Դիմելու եմ գլխավոր դատախազին շատ հստակ պահանջով՝ քաղաքացիների իրավունքները նվազեցնող սահմանադրության նախագիծ պատրաստելու, պատգամավորների անիրազեկությունից օգտվելով՝ դա նրանց պարտադրելու համար քրեական պատասխանատվության ենթարկել Գագիկ Հարությունյանին և Վարդան Պողոսյանին: Պատմության մեջ չպետք է մնա, թե ով ինչ կասի, այլ պետք է մնա, թե ինչ էր ասում Պարույր Հայրիկյանը այդ մարդկանց վերաբերյալ»,-«Ժամանակ»-ի հետ զրույցում նշեց Հայրիկյանը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում