ՀՀԿ օդիոզները երկմտում էին՝ ծափահարե՞լ Արմեն Սարգսյանին, թե՞ ոչ՝ ինչպե՞ս կընդունի Սերժ Սարգսյանը
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ, Արմեն Սարգսյանի երդմնակալության ժամանակ, երբ դահլիճը ողջունում էր Արմեն Սարգսյանի մուտքը, ՀՀԿ օդիոզները՝ Սամվել Ալեքսանյան, Արայիկ Գրիգորյան և այլն, չէին կողմնորոշվում՝ ծափահարե՞լ, թե՞ ոչ, ինչպե՞ս կընդունի դա Սերժ Սարգսյանը։ Իսկ գեներալները, էկրանի վրա իրենց տեսնելով, ուրախացած մատով ցույց էին տալիս իրար՝ վայ, մեզ են ցույց տալիս։
Դահլիճում էին ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանը, Վազգեն Սարգսյանի եղբայրը՝ Արմեն Սարգսյանը, Լևոն Տեր-Պետրոսյանի աշխատակազմի երկարամյա ղեկավար Շահեն Կարամանուկյանը և այլ հին ու նոր դեմքեր»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: