Քաղաքականացված ուսանող VS կուսակցականացված ուսանող
Ուսանողի թիվ մեկ խնդիրը հենց ինքը՝ ուսանողն է ու դա էլ կմնա այնքան ժամանակ, քանի դեռ ուսանողի ապաքաղաքական տեսակը կգերակշռի քաղաքական տեսակին: Իսկ քաղաքական՝ բացարձակապես չի նշանակում կուսակցական:
Այս տարբերությունը հասկացող ուսանողական կառույցները երբեք չեն կարող տրվել կուսակցական խաղերին: Որքան էլ կառույցի անդամները հարեն որևէ կուսակցության, որն իհարկե արգելված չի, բայց որևէ պարագայում իրավունք չունեն կառույցը դարձնել կուսակցության գործիք: Հուսամ սա պարզ ճշմարտություն է բոլորի համար: Հուսամ այս սկզբունքը կպահեն ուսանողական որոշ կառույցներ: Հակառակ դեպքում, հարց է առաջանալու շատ լուրջ՝ ինչո՞վ եք տարբերվելու ուխ-ներից:
Արեգ Սարգսյան. Ֆեյսբուք