Դպրոցական ավտոբուսն ընկել է կիրճը. մահացել է 27 երեխա (տեսանյութ)
Առնվազն 30 մարդ, մեծամասնությունը՝ երեխաներ, մահացել են այն բանից հետո, երբ դպրոցական ավտոբուսը Հնդկաստանի լեռնային շրջանում ընկել է կիրճը: Այս մասին հայտնում է «BBC»-ն՝ հղում տալով իշխանությունների տվյալներին:
Ավտոբուսի վարորդը և երկու աշակերտներ ևս մահացել են: Պատահարը տեղի է ունեցել հյուսիսային Հիմաչալ-Պրադեշ շրջանում:
Ավտոբուսն ընկել է ավելի քան 60 մետր խորություն ունեցող կիրճը: Սրահում ընդհանուր հաշվով 40 երեխա է եղել:
Մարտի 25-ին ևս Հնդկաստանում խոշոր ՃՏՊ էր տեղի ունեցել՝ ավտոբուսի մասնակցությամբ: Դեպքի հետևանքով ավելի քան 30 մարդ էր վիրավորվել: