Կրակել են Մեյվեզերի ավտոշարասյան վրա
Անհայտ անձինք կրակել են հայտնի ամերիկացի բռնցքամարտիկ Ֆլոյդ Մեյվեզերի ավտոշարասյան վրա: Այս մասին հայտնում է «TMZ»-ն:
Ինչպես հաղորդվում է, արտակարգ պատահարը տեղի է ունեցել Ատլանտայում: Ենթադրվում է, որ ամենագնացներից մեկում հենց հայտնի մարզիկն է եղել:
Նախնական տվյալներով՝ նա չի տուժել, սակայն վիրավորվել է նրա թիկնապահը: Նա ոտքի հրազենային վնասվածք է ստացել և տեղափոխվել հիվանդանոց:
«Մենք կարծում ենք, որ Մեյվեզերը հավանաբար ավտոմեքենաներից մեկում էր և չի վիրավորվել: Այս պահին կարծում ենք, որ դա պատահական կրակոց չէր»,- նշել է ոստիկանության աշխատակիցը:
Պատահարը տեղի է ունեցել, երբ ավտոշարասյունը գիշերային ակումբից հյուրանոց էր ուղևորվում: