Ահազանգ՝ Կողբի դպրոցից. դրամահավաք են անում
«Հայկական ժամանակը» գրում է. «Տավուշի մարզի Կողբ համայնքի N2 միջնակարգ դպրոցի ծնողներից ահազանգ է ստացվել «Հայկական ժամանակի» խմբագրություն, ըստ որի՝ վերջերս դպրոցին տրամադրված գույքը դասարաններին է բաշխվել միայն պայմանով. հատակն ու պատերը կներկվեն՝ գույք կունենան, չեն ներկվի՝ կզրկվեն նոր սեղան-աթոռից:
Կողբի միջնակարգ դպրոցում, ըստ ահազանգի, հաճախ է դրամահավաք կազմակերպվում այս կամ այն պատճառով: Բայց ծնողների համբերության բաժակը երբեմն լցվում է: «Ծնողկոմիտե ունենք, որոշողը ինքն է, ոչ մեկի հետ հաշվի չի նստում: Երևի բոլոր դասարաններում է էդպես. զանգում են, ասում՝ այսքան փող, ասենք՝ հազար դրամ, հազար հինգ հարյուր դրամ, ութ հարյուր դրամ: Մեծ գումար չէ, բայց դա պարտադրելը ճիշտ չէ»,- ահազանգել են ծնողները:
Լրագրող Աննա Զախարյանը զրուցել է դպրոցի տնօրեն Ամալյա Ղարագյոզյանի հետ: Ինչ է պարզաբանում տնօրենը:
Մանրամասները՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի ապրիլի 10-ի համարում: