Նոր Խարբերդի տներից գողություն կատարած երիտասարդները ստորագրությամբ ազատ են արձակվել (տեսանյութ)
Շենգավիթի քրեական հետախույզները Նոր Խարբերդում կատարված բնակարանային գողություններ են բացահայտել:
Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ վերջին շրջանում նույնաբովանդակ երկու ահազանգ էր ստացվել, որ Նոր Խարբերդի 5-րդ փողոցի տներից մի քանի օրվա տարբերությամբ երկու գողություն էր կատարվել: Մի դեպքում հափշտակել էին 2 մլն դրամի գույք, մյուսի դեպքում՝ վնասի չափը ճշտվում է:
Պարզվել է, որ հիշյալ գողությունները կատարել են 26-ամյա Արթուր Թադևոսյանն ու 32-ամյա Արտակ Վիրաբյանը, որոնք ապրում են Նոր Խարբերդում: Նրանց մեղադրանք է առաջադրվել, խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:
Մանրամասները՝ ոստիկանության պատրաստած տեսանյութում: