Հակառակորդի որևէ ոտնձգություն և սադրանք անպատասխան չի մնացել և չի մնա. այս պահին իրավիճակը հանգիստ է. ՊՆ
ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հարգելիներս, այս պահին ՀՀ և ԱՀ սահմանի բոլոր հատվածներում իրավիճակը հանգիստ է, հայկական ԶՈւ-երը լիովին վերահսկում են իրավիճակը: Հակառակորդի որևէ ոտնձգություն և սադրանք անպատասխան չի մնացել և չի մնա: Բարի ծառայություն մեր զորքին»:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Արծրուն Հովհաննիսյանն ասել էր. «Զինվորների մահվան լուր հայտնելը մրցույթ չէ: ՀՀ և ԱՀ ՊՆ-ները երբեք չեն թաքցրել ոչ մի զինվորի մահ»: