Լրագրո՛ղ, մի ձգտիր աշխարհի առաջին հնագույն մասնագիտությանը. Մարտին Վարդազարյան
«Հայկական ժամանակը» գրում է. «Ապրիլի 7-ին Կոմպոզիտորների միությունում կայացել է «Տարվա լավագույն ստեղծագործություն» մրցանակաբաշխությունը: Ծննդյան 80-ամյա հոբելյանի կապակցությամբ ուղերձներ ստացողների թվում է եղել նաև կոմպոզիտոր, Երևանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ Մարտին Վարդազարյանը: Նա պատասխանել է «Հայկական ժամանակ»-ի լրագրող Աղունիկ Հովհաննիսյանի հարցերին:
Անդրադառնալով ՀՀ վարչապետի պաշտոնում Սերժ Սարգսյանի առաջադրմանը, կոմպոզիտորը կտրուկ անցում է կատարել այլ թեմայի:
«Լրագրո՛ղ, մի ձգտիր աշխարհի առաջին հնագույն մասնագիտությանը, բավարարվիր երկրորդով»,- ասել է Վարդազարյանը, ապա փորձել ճշտել. «Գիտես չէ՞ ինչ է նշանակում հնագույն մասնագիտություն»»:
Մանրամասները՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի ապրիլի 10-ի համարում: