Ավտոտնակում 4 «Կալաշնիկովներ» ու 274 փամփուշտ է հայտնաբերվել (տեսանյութ)
Ապրիլի 6-ին ոստիկանության Արաբկիրի բաժնում ապօրինի զենք-զինամթերքի վերաբերյալ ահազանգ է ստացվել։ Հաղորդման համաձայն՝ Գյուլբենկյան 39Ա շենքին հարակից ավտոտնակում սպորտային պայուսակ կա, մեջն էլ՝ զենքեր։
Ահազանգին արագ արձագանքած իրավապահները, դեպքի վայրի զննությամբ, հայտնաբերեցին սպորտային պայուսակը, որի մեջ 4 ինքնաձիգ կար, 8 պահունակ և տարբեր տրամաչափերի 274 փամփուշտ։ Նախնական տվյալներով՝ ինքնաձիգերը «Կալաշնիկովներ» են։ Հայտնաբերվածն ուղարկվել է ոստիկանության փորձաքրեագիտական վարչություն։
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն։