Խափանված վերելակը սպանել է հեռուստահաղորդավարուհուն՝ 3-ամյա դստեր աչքի առջև (լուսանկարներ)
27-ամյա Այզատ Աբդիսամատը մահացել է խափանված վերելակի պատճառով: Վերելակը նախ ջարդել է ոտքը, այնուհեև թողնելով դռների արանքում՝ բարձրացել է վերև: Այս մասին գրում է Life.ru-ն՝ հղում անելով Mirror-ին:
Ողբերգությունը տեղի է ունեցել հենց եռամյա դստեր աչքի առջև, որին Այզատն առաջինն էր թույլ տվել մտնել վերելակ:
Ապրիլի 4-ին հաղորդավարուհին տուն է վերադարձել դստեր հետ զբոսանքից: Կանչելով վերելակը՝ Այզատը նախ դստերն է թույլ տվել մտնել վերելակ, ապա ինքն է շարժվել առաջ: Սակայն դռները փակվել են դեռ ներս չմտած և պատճառ դարձել ողբերգական պատահարի:
Նրա մարմինը վերելակից դուրս են բերել հարևանները և ամուսինը՝ նախքան փրկարարների ժամանելը: