Գիտնականները ցույց են տվել առաջին տիեզերական հյուրանոցը (լուսանկարներ)
Աշխարհի ամենաթանկ հյուրանոց այցելել և հետ վերադառնալ հնարավոր կլինի 2021 թվականին: Այս մասին գրում է Life.ru-ն:
Aurora տիզերակայանը, որը մշակվել է Orion Span ընկերության կողմից, նախքան շահագործման հանձնվելն արդեն աշխարհի ամենաթանկ հյուրանոցի կոչումն ունի։ Տիեզերական «շքեղ հյուրանոցում» բնակվելն՝ իր բոլոր հարմարություններով, 9․5 մլն դոլար կարժենա։
Նախագծի նպատակն է գումար վաստակել փոքրաթիվ, բայց և ամենահարուստ հաճախորդների միջոցով, ովքեր նոր զգացողություններ են փնտրում։ 12-օրյա այցը նոր կայան կներառի լայնածավալ էքսկուրսիա և մի քանի գիտական ցուցադրություններ: