Քայքայված մկնիկը Coca-Cola-ի շշի մեջ անակնկալի բերեց արգենտինացուն (տեսանյութ)
Արգենտինայի բնակիչը նկարել է, թե ինչպես է բացել խանութից գնված Coca-Cola-ի շիշը և ինչ է դուրս եկել շշից:
Համացանցում է հայտնվել մի տեսանյութ, որը կսարսափեցնի Coca-Cola-ի բոլոր սիրահարներին: Բնակիչը շիշը պտտելով տարօրինակ բան է նկատել, իսկ երբ դատարկել է շիշը, այնտեղ գտել է քայքայված մկնիկի: Այս մասին գրում Life.ru-ն՝ հղում անելով Mirror-ին:
Դիեգոն պատմել է, որ նկարահանել է տեսանյութը՝ ցույց տալու համար, որ ինքը չի տեղադրել շշի մեջ ոչինչ: