Վերանորոգման աշխատանքների նպատակով Երևանում և որոշ մարզերում գազամատակարարումը կդադարեցվի
Վերանորոգման և կարգաբերման աշխատանքներ կատարելու նպատակով ապրիլի 10-ին ժամը 11:00-ից մինչև ժամը 17:00-ն դադարեցվելու է Ենոքավան, Գետահովիտ գյուղերի, Իջևան քաղաքի Արցախյան, Թավրիզյան, Ղարագյոզան, Երիտասարդական, Ազատամարտիկների, Մայիսի 28-ի, Անկախության, Սպանդարյան, Մետաղագործների փողոցներով պարփակված թաղաղամասերի և 75 կազմակերպությունների, ժամը 10:00-ից մինչև ժամը 19:00-ն՝ Արաբկիր վարչական շրջանի Ա.Խաչատրյան փողոցի թիվ 21, 21ա, 23, 25, 27, 27/1, 29, 29ա, 31, 31/1, 33, 33/1, 33/2 հասցեների բազմաբնակարան շենքերի, հարակից առանձնատների և տարբեր նշանակության 7 հանրային օբյեկտների սպառողների գազամատակարարումը: Այս մասին տեղեկացնում է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի հասարակայնության և լրատվամիջոցների հետ կապերի վարչությունը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ ապրիլի 10-ի ժամը 8:00-ից մինչև ապրիլի 11-ի ժամը 18:00-ն էլ կդադարեցվի Երևանի Նուբարաշեն վարչական շրջանի, Էրեբունի վարչական շրջանի բոլոր հանրային օբյեկտների, որոշ թաղամասերի և Հյուսիսային, Արին-Բերդի, Արցախի փողոցներով պարփակված թաղաղամասերի, Բարձրաշեն գյուղի, ինչպես նաև Մուշավան, Ջրաշեն և Վարդաշեն համայնքների, Նուբարաշենի և Ավանեսով փողոցների հարակից տարածքների սպառողների գազամատակարարումը:
Գազանջատման վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով զանգահարել 1-04 հեռախոսահամարով: