Apple-ն այսօր կթողարկի կարմիր iPhone 8 և 8 Plus (լուսանկար)
Կարմիր iPhone 8 և 8 Plus մոդելները կթողարկվեն՝ վաճառքի ծավալները բարձրացնելու և բարեգործության համար: Այսօր ընկերությունը ստիպված է թողարկել iPhone-ի կարմիր գույնը: Այս մասին գրում է Life.ru-ն՝ հղում անելով MacRumors-ին:
Ըստ հրապարակման՝ iPhone-ի նոր երանգի թողարկման մասին տեղեկությունը ստացել է ամերիկյան բջջային օպերատոր Virgin Mobile-ը: Նոր սարքերը պետք է ստանան կարմիր երանգ և RED պիտակավորում: Նշվում է, որ վաճառքի եկամուտների մի մասը կօգտագործվի բարեգործության համար:
Աղբյուրը , սակայն, ոչինչ չի խոսում iPhone X-ի մասին, որը թողարկվել էր iPhone 8-ի հետ միասին: