Մեր աղոթն ենք բարձրացնում Ձեզ համար, մեծարգո՛ նախագահ տյար Արմեն Սարգսյան, Ձեր բարձր ու պատասխանատու աշխատանքի համար. Ամենայն Հայոց Կաթողիկոս
Հանրապետության նախագահի պաշտոնի ստանձնման պաշտոնական արարողությանը հայրապետական օրհնանքի խոսք ասաց Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին 2-րդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը:
«Մեր օրհնությունը, շնորհավորանքներն ու մաղթանքներն ենք բերում Ձեզ՝ նախագահի բարձր պաշտոնին ընտրվելու կապակցությամբ: Մեր երկրի կյանքում արդյունավոր ջանքեր եք բերել որպես ՀՀ վարչապետ, հաջողություններ եք արձանագրել դիվանագիտական ասպարեզում, բարեգործություններով ներդրում բերել հոգևոր անդաստանում»,-ասաց Ամենայն Հայոց Կաթողիկոսը:
Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին 2-րդը նշեց, թե աղոթում են աշխարհի խաղաղության, մեր հայրենիքի խաղաղ ու ապահով կյանքի համար:
«Մեր աղոթն ենք բարձրացնում Ձեզ համար, մեծարգո՛ նախագահ տյար Արմեն Սարգսյան, Ձեր բարձր ու պատասխանատու աշխատանքի համար»,-ասաց նա, ապա բոլորին հրավիրեց հոտնկայս աղոթքի: