Ուսուցիչը դասաժամի ընթացքում 15 վայրկյանում 8 ապտակ է հասցրել աշակերտին (տեսանյութ)
Տեսանյութը հայտնվել է համացանցում, որտեղ ուսուցիչը 15 վայրկյանում 8 անգամ ապտակում է աշակերտին: Այս մասին գրում է Life.ru-ն՝ հղում անելով Metro-ին:
Դեպքը տեղի է ունեցել Չինաստանի միջնակարգ դպրոցներից մեկում: Կադրերում կարող եք տեսնել, թե ինչպես է ուսուցիչը հարցնում աշակերտին՝ հասկացա՞վ նա ամեն ինչ, և աշակերտը դրական պատասխան է տալիս: Սակայն պտասխանից հետո էլի ապտակում է աշակերտին: Անհասկանալի է, թե ինչի համար է աշակերտն արժանացել այդ պատժին:
Տեսանյութը, որը համացանցում է հայտնվել համադասարանցիների կողմից, ավելի քան մեկ միլիոն դիտում ունի և հազարավոր վիրավորական մեկնաբանություններ: