Վաղը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ կհրավիրվի
Մեծ Բրիտանիայի մշտական ներկայացուցչությունը թվիթթերյան էջում հաղորդել է այն մասին, որ ինը երկիր աջակցում են ՄԱԿ-ի ԱԽ նիստ հրավիրելու պահանջը Սիրիայում ենթադրյալ քիմիական հարձակման հաղորդագրություններից հետո: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
«Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, ԱՄՆ-ն, Լեհաստանը, Նիդերլանդները, Շվեդիան, Քուվեյթը, Պերուն և Կոտ Դ'Իվուարը պահանջել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ հրավիրել, որպեսզի քննարկենք Սիրիայում քիմիական զենքի մասին հաղորդագրությունները»,- նշվում է տեքստում:
Բրիտանական մշտական ներկայացուցչությունում նշել են, որ նիստը նախատեսվում է անցկացնել ապրիլի 9-ին: