Վենգերը հայտնել է՝ երբ կվերադառնա Հենրիխ Մխիթարյանը
«Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հայտնել է, որ Հենրիխ Մխիթարյանը ծնկահոդի վնասվածքի պատճառով չի կարողանա մասնակցել Մոսկվայի «ԲԿՄԱ»-ի դեմ պատասխան հանդիպմանը: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
Հանդիպումը տեղի կունենա ապրիլի 12-ին Ռուսաստանի մայրաքաղաքում:
Վենգերը նշել է, որ Մխիթարյանը պատրաստ չի լինի նաև Անգլիայի առաջնության հաջորդ երկու տուրերին՝ «Նյուքասիլի» և «Վեստ Հեմի» դեմ հանդիպումներին:
«Կարծում եմ, որ Մխիթարյանը կկարողանա մեզ օգնել առավելագույնը մրցաշրջանի վերջին հատվածում»,- հավելել է Վենգերը:
Հիշեցնենք, որ Մխիթարյանը վնասվածք էր ստացել Մոսկվայի «ԲԿՄԱ»-ի դեմ Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղում և փոխարինվել էր 61-րդ րոպեին: