Արտակարգ դեպք. «Ֆորմուլա 1»-ի մասնակիցը վնասեց իր մեխանիկին (տեսանյութ)
Ավտոմրցավազքի առաջնորդներից մեկը՝ Քիմի Ռայքքոնենը կանգ է առել, սակայն ժամանակից շուտ է սկսել շարժվել, երբ դեռ ամրացված չէր մեքենայի հետին անվադողը: Արդյունքում մեքենան վնասել է մեխանիկին: Այս մասին գրում է Life.ru-ն:
Անհավանական պատահարը տեղի է ունեցել Բահրեյնի Գրան-պրիի ժամանակ՝ 2018 թվականի մրցաշրջանի երկրորդ փուլում:
Տուժած մեխանիկը դիմել է բժշկի, նրա կյանքին վտանգ չի սպառնում:
Ռայքքոնենը 2007թվականի աշխարհի չեմպիոնն է, մրցաշրջանի առաջին մրցավազքից հետո առաջնությունում նա զբաղեցրեց երրորդ հորիզոնականը:
Better video, watch the left rear of Komi Raikkonen’s car #F1 pic.twitter.com/pfq5lt6lWI
— Apex Off (@ApexOff) 8 апреля 2018 г.