Քրդերը պատմական նոր փուլ են թևակոխում
Քրդերը պատմական նոր փուլ են թևակոխում: Կարծում եմ պետականություն ստեղծելու ճանապարհին այս փուլին ընտրել են ամենաճիշտ ճանապարհը՝ գործել փոխկապակցված միասնական, իրար լրացնելով ու երբեք իրար չխանգարելով:
Էրդողանը իր գործողություններով կարծես թե վերջնականապես քրդերին մղեց միավորման գաղափարին և այժմ նրանք կատարում են դրա առաջին քայլերը: Անշուշտ դժվար է լինելու, քանի որ քրդերի մոտ շատ խորն է իրար մեջ տարածաշրջանային տարբերություն դնելու գործոնը:
Թուրքիայի քրդերը կարծում են, որ Քրդստանի մայրքաղաքը Դիարբեքիրն է, Իրաքի քրդերը՝ Էրբելիը: Քրդերը այս փուլին անցել են ակտիվ քաղաքական բանակցությունների ոչ միայն իրար հետ, այլ նաև հենց տարածաշրջանի երկրների ու ընդհանրապես խաղացող երկրների հետ:
Կարեն Հովհաննիսյան. Ֆեյսբուք