Լևոն Արոնյանն այսօր կմրցի առաջատար Կարուանայի հետ (ուղիղ)
Grenke Chess Classic շախմատային մրցաշարը մոտենում է ավարտին։
Երեկ տեղի են ունեցել 7-րդ տուրի հանդիպումները, որոնցից 2-ն ավարտվել են հաղթանակով. Կարլսենն առավելության է հասել Նայդիչի, իսկ Կարուանան՝ Վաշիե-Լագրավի նկատմամբ։
Հաղթանակի շնորհիվ Կարուանան կես միավորով առաջ է անցել և այժմ միանձնյա է գլխավորում մրցաշարային աղյուսակը:
Նրան 4․5 միավորով հետապնդում են Կարլսենն ու Վիտյուգովը։ Լևոն Արոնյանը միավորը կիսել է վերջինիս հետ և այժմ Վաշիե-Լագրավի հետ 4 միավորով կիսում է 4-5-րդ տեղերը։
Այսօր Grenke Chess Classic-ում տեղի կունենա նախավերջին՝ 8-րդ տուրը, որի շրջանակում Արոնյանը կխաղա հենց Կարուանայի հետ.
8-րդ տուրի մյուս զույգերն են՝
Կարլսեն-Վիտյուգով
Բլուբաում-Վաշիե-Լագրավ
Նայդիչ-Անանդ
Մեյեր-Հու Յիֆան
Խաղերին կարող եք հետևել 16։00-ից սկսած՝ այստեղ: