Խոշոր վթարի հետևանքով ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել
Ապրիլի 8-ին, ժամը 00:32-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Թբիլիսյան խճուղու թիվ 1/2 հասցեում գտնվող «Honda» ավտոսերվիսի մոտակայքում այրվում է ավտոմեքենա:
Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «BMW» մակնիշի 34 CS 944 պետհամարանիշով (վարորդ՝ 1995 թ. ծնված Ռ. Կ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել ավտոկանգառին, «Honda» ավտոսերվիսի գովազդային վահանակին և բռնկվել:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 00:40-ին, մարվել՝ 00:53-ին: Ամբողջությամբ այրվել է ավտոմեքենայի շարժիչի հատվածը և սրահը՝ մասամբ. ավտոմեքենայի գազի բալոնը հայտնաբերվել է ավտոմեքենայից մոտ 30մ հեռավորության վրա: