Արտակարգ դեպք Արագածոտնի մարզում. Թաթուլի գյուղապետը փրկել է գերեզմանոցում ինքնասպանության փորձ կատարող 32-ամյա տղամարդու կյանքը
Արտակարգ դեպք Արագածոտնի մարզում. Թաթուլի գյուղապետը փրկել է գերեզմանոցում ինքնասպանության փորձ կատարող 32-ամյա տղամարդու կյանքը:
Shamshyan.com-ի տեղեկություններով ապրիլի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում:
Ժամը 15:00-ի սահմաններում, ԱԻՆ փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ մի քաղաքացի Թաթուլ գյուղի գերեզմանոցում ուզում է ինքնասպան լինել:
Մինչ դեպքի վայր կժամանեին Թալինի հրշեջ-փրկարարներն ու ոստիկանության Թալինի բաժնի օպերատիվ խումբը, այդ քաղաքացու հետ բանակցություններ է վարել Թաթուլի գյուղապետը:
Գյուղապետը կարողացել է հոգեբանական զրույցի շնորհիվ համոզել Արագածոտնի մարզի բնակիչ, 32-ամյա Մ. Գրիգորյանին, որպեսզի նա չդիմի այդ ծայրահեղ քայլին ու արդեն դեպքի վայր ժամանած Թալինի ոստիկանները Մ. Գրիգորյանին տեղափոխել են ոստիկանության Թալինի բաժին, որտեղ հետաքննչական բաժանմունքում փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: