Արտակարգ ու ողբերգական դեպք Կոտայքի մարզում. Նոր Գեղիում փլատակի տակից դուրս բերված 41-ամյա տղամարդը մահացել է (լուսանկարներ)
Այսօր՝ ապրիլի 7-ին, արտակարգ ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում:
Ժամը 20:30-ի սահմաններում, Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Գեղի գյուղի Մաշտոցի 26 փողոցում՝ դեռևս անհայտ պայմաններում, փլուզում է տեղի ունեցել և հնարավոր է, որ փլուզման տակ քաղաքացի լինի:
Փրկարարները նշված հասցեի փլուզված բետոնե պանելների տակից դուրս են բերել նույն գյուղի բնակիչ, 41-ամյա Անդրանիկ Ասատրյանին:
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին Ա. Ասատրյանը մահացել է:
Ըստ նախնական տեղեկությունների, մահվան պատճառը եղել է այն, որ Ա. Ասատրյանը նշված հասցեում ունեցել է պեմզաբլոկի արտադրամաս, որտեղ աշխատել է նաև ծանր տեխնիկա ու ներսում նա աշխատելիս է եղել, երբ տեղի է ունեցել փլուզումը. բետոնե պանելները պոկվել և ընկել են նրա վրա:
Նշանակվել են մի շարք փորձաքննություններ: