Որքան են կազմում բնակարանների գները Երևանում. անշարժ գույքի շուկան ակտիվացել է (տեսանյութ)
Հայաստանի անշարժ գույքի շուկան փոքր-ինչ ակտիվացել է. արձանագրվել է գների բարձրացում: Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տեղեկատվության համաձայն` փետրվարին, հունվարի համեմատ, մայրաքաղաքում բնակարանների գները մի փոքր աճել են: Օրինակ` Կենտրոն վարչական շրջանում բնակարանի մեկ քմ-ն հունվար ամիսին վաճառվել է 485 հազար դրամով, իսկ փետրվարին` 487 հազար 200 դրամով: Այսինքն` մեկ ամսվա ընթացքում կենտրոնում բնակարանների մեկ քմ-ի գինը բարձրացել է 2200 դրամով:
Մանրամասները՝ տեսանյութում: