Երուսաղեմի Տիրոջ գերեզմանի վանքում իջել է Սրբագործ կրակը
Երուսաղեմի Տիրոջ գերեզմանի վանքում իջել է Սրբագործ կրակը: Երուսաղեմի պատրիարքն այն փոխանցել է հավաքված ուխտագնացներին: Այս մասին գրում է «РИА Новости» լրատվական գործակալությունը:
Ինչպես արդեն հայտնել ենք, ողջաշխարհից ժամանած ուխտագնացները հավաքվել էին Երուսաղեմի Տիրոջ գերեզմանի վանքում: Նրանք սպասում էին Սրբագործ կրակի իջնելու հրաշքին:
Սրբագործ կրակը խորհրդանշում է Քրիստոսի հարության լույսը: Սուրբ Զատկի նախօրեին կրակը վառվում է Տիրոջ գերեզմանի վանքում: