Ռայոյան Գվարդիոլային առաջարկել է գնել Մխիթարյանին
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտապն Հենրիխ Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոնալ ցանկացել է տեղավորել նրան «Մանչեստեր Սիթիում»: Այս մասին հայտնել է «քաղաքայինների» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան: Օրեր առաջ Ռայոլան Գվարդիոլային վախկոտ շուն էր անվանել՝ նկատի ունենալով մասնագետի վերաբերմունքը Զլատան Իբրահիմովիչի նկատմամբ, երբ նրանք «Բարսելոնայում» էին: Մանչեստերյան դերբիից առաջ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Գվարդիոլային հարց են տվել իտալացի ֆուտբոլային գործակալի բառերի մասին:
«Ես նրա հետ երբեք չեմ խոսել, գուցե Իբրան է բաներ պատմել իմ մասին: Բայց 2 ամիս առաջ նա ինձ առաջարկում էր Մխիթարյանի ու Պոգբայի ծառայությունները: Ինչո՞ւ էր առաջարկում: Ես վատն եմ, նա պետք է պաշտպանի իր տղաներին, պետք է իմանա, որ չի կարող իր տղաներին իմ նման վատ մարդու, իմ նման շների մոտ բերել»,- նրա խոքերն է փոխանցում Goal.com-ը:
Ի վերջո հունվարին Մխիթարյանը տեղափոխվեց «Արսենալ»: Պոգբան չփոխեց թիմը. մնաց «Մանչեստեր Յունայթեդում»: