Ո՞վ կնշանակվի ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ
NEWS.am-ի տեղեկություններով Վարդան Մինասյանը կնշանակվի Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ: Ինքը՝ Վարդան Մինասյանը, NEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ այդ լուրի վերաբերյալ որևէ բան չունի ասելու. «Ես ոչ մի բան չունեմ ասելու, առաջին անգամ եմ լսում»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ Վարդան Մինասյանը 2010 թվականին արդեն մեկ անգամ զբաղեցրել է Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը, սակայն մեկ տարի անց հրաժարական է տվել:
Նշենք, որ Վարդան Մինասյանն իր մարզչական կարիերան սկսել է Փյունիկում որպես մարզիչի օգնական։ Նա նաև եղել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին մարզիչ Յան Պորտերֆիլդի օգնական։ 2008 թվականի հունվարին, երբ Հայաստանի հավաքականի մարզիչ դարձավ Յան Պոուլսենը, Վարդան Մինասյանը մնաց մարզչի օգնական։ Այնուհետև 2009 թվականի մարտին, երբ Պուլսենը հեռացավ Հայաստանի հավաքականից, Վարդան Մինասյանը դարձավ Հայաստանի հավաքականի մարզիչ։
2017 թվականի փետրվարին Վարդան Մինասյանը հաստատվել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Տեխնիկական տնօրենի պաշտոնում: Բելգիացի Մարկ Լելևրի հեռանալուց հետո Մինասյանը կատարում էր ՀՖՖ Տեխնիկական տնօրենի պաշտոնակատարի պարտականությունները:
Վարդան Մինասյանն իրականացնում է Հայաստանի Մ-14-ից Մ-19 հավաքականների հետ կապված աշխատանքների համակարգումը, ինչպես նաև մարզչական կրթության համակարգումը և տեխնիկական բովանդակության պատշաճ ապահովումը: