«Facebook»-ին, «Twitter»-ին և «Google»-ին դատի են տվել «ԻՊ»-ին աջակցելու համար
Ամերիկյան Օրլանդո նահանգի «Pulse» գեյ-ակումբում կրակոցների ժամանակ կենդանի մնացածները դատի են տվել «Facebook»-ին, «Twitter»-ին և «Google»-ին: Նրանք մեղադրել են սոցկայքերին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը աջակցելու մեջ: Այս մասին գրում է Vesti.ru-ն:
Դատարանին դիմել է 16 մարդ: Ինչպես հաղորդվում է, նրանք հայտնել են, որ սոցիալական կայքերն ահաբեկիչներին թույլ են տվել քարոզչություն անել, ինչը կասկածյալ Օմար Մատինին բերել է գեյ-ակումբի վրա հարձակման:
«Եթե չլինեին «ԻՊ»-ի գրառումները սոցիալական կայքերում, Մատինը չէր հարձակվի Օրլանդոյում ակումբի վրա»,- նշվում է դատական հայտում:
Նախորդ շաբաթ դատարանը մերժել էր կրակոցների հետևանքով մահացածների ընտանիքների անդամների դատն ընդդեմ «Facebook»-ի, «Twitter»-ի և «Google»-ի: Հայտը ներկայացվել էր 2016 թվականի դեկտեմբերին: