Վրաստանում սուգ է հայտարարվել
Վրաստանում այսօր սուգ է հայտարարվել՝ ի հիշատակ մահացած հանքագործների: Ողբերգությունը տեղի է ունեցել երեկ Տքիբուլի քաղաքում: Այս մասին հայտնում է «Мир» հեռուստաընկերությունը:
«Մինդելի անվան հանքի ողբերգության հետևանքով մահացածների հիշատակին ապրիլի 6-ը Վրաստանում բոլոր վարչական շինություններում կիջեցվեն պետական դրոշները»,-նշել է երկրի կառավարությունը:
Ածխահանքահորում ողբերգական դեպքի հետևանքով վեց մարդ է մահացել, ևս երեքը վնասվածքներ են ստացել: Քրեական գործ է հարուցվել «Լեռնային, շինարարական կամ այլ աշխատանքների անվտանգության կանոնների խախտման» հոդվածով: