Վրաստանում պետական պաշտոնյաների համար սև ավտոմեքենաների արգելք է սահմանվել
Վրաստանում պետական ծառայողների համար նախատեսված բոլոր դասերի ավտոմոբիլները կարող են լինել ամեն գույնի, բացի սեւից. համապատասխան փոփոխությունները երկրի կառավարությունը մտցրել է «Պետական ավտոհավաքակազմի վերաբաշխման, ծառայական ավտոմեքենայի դասակարգման և գնման կամ փոխարինման կանոնների մասին» որոշման մեջ։
Սև ավտոմոբիլներից հրաժարումը եղել է Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի նախաձեռնությունը, որը փետրվարի սկզբին կառավարության անդամներին կոչ է արել անցյալում թողնել սև ջիպերի դարաշրջանը և նստել այլ գույների ավտոմեքենաներ:
Ընթացիկ տարվա հունվարին սև գույնի ավտոմոբիլների օգտագործման արգելք է սկսել գործել Թուրքմենստանում: Ի տարբերություն Վրաստանի, որտեղ սև գույնն արգելված է պետական ծառայողների ավտոմոբիլների համար, Թուրքմենստանում այս արգելքը տարածվում է բոլոր ավտոմեքենաների վրա: