Արտակարգ դեպք Երևանում. 20-ամյա աղջիկը ծննդյան օրը կվադրոցիկլով բախվել է երկաթե դարպասին. նրան տեղափոխել են հիվանդանոց (լուսանկարներ)
Այսօր՝ ապրիլի 5-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:10-ի սահմաններում Չուխաջյան փողոցում՝ թիվ 75 տան դիմաց, նույն փողոցի բնակիչ, 20-ամյա Անահիտ Թովմասյանը իր վարած կվադրոցիկլով բախվել է երկաթե դարպասին:
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ պատահարի հետևանքով Ա. Թովմասյանին մարմնական վնասվածքներով տեղափոխել են «Աստղիկ» բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Նախնական տեղեկություններով՝ այսօր Ա. Թովմասյանը տոնելուց է եղել ծննդյան 20-ամյակը: