Երևան, 25.Ապրիլ.2024, 00:00 |
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է... Երևանի կենտրոնում տեղի ունեցած հանրահավաքի ժա... Մարմնամարզության Եվրոպայի առաջնություն. Հայաս... Գարնանային ծառատունկի նախապատրաստական աշխատան... Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվ... «Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետո... Էդգար Ղազարյանին ազատ են արձակել Թող հարցումը գա, տեսնենք՝ ինչ են գրել․ Սիմոնյ... Սուրեն Պապիկյանը և ԵԽ երևանյան գրասենյակի ղեկ... Եթե սիրում ես հայրենիքդ, ապա ցանկացած ոլորտու... Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տն... Մոսկվան սպասում է ԵԱՏՄ գագաթնաժողովին Փաշինյա... Վեդիի ոստիկանության բաժնում եմ. Լևոն Քոչարյան... Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք ... ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկա... Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյ... Հայաստանի իրավապահների կողմից ԱՄՆ-ին է հանձնվ... Պետք է լուծենք տարերքի դեմ պայքարի բավարար ար... Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը շարուն... ԱՄՆ-ի զինվորականները խոցել են Եմենի հութիների... ՊԵԿ-ը հրապարակել է 1000 խոշոր հարկ վճարողների... Հիմա Տավուշն ավելի պաշտպանված տարածք է. սահմա... Գեղարքունիքի պարեկները ապօրինի թմրաշրջանառութ... Քաղաքացիները փակել են Արամ Խաչատրյան փողոցը Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է... Բլինքենը ժամանել է Պեկին Էդ ո՞վ ա էդ անվտանգության խորհրդի քարտուղարը,... Հայաստանի ղեկավարությունը շարունակում է անհիմ... Բողոքի ակցիայի 29 մասնակից բերման է ենթարկվել... Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է ան... ՆԳՆ-ի դիմաց բերետավորներն ուժով բացեցին փողոց... Երևանում կայացել է կիոկուշին կարատեի միջազգայ... Ոստիկանների հետ քաշքշուկի ժամանակ Գառնիկ Դանի... Երևանի Չարեց փողոցից բերման են ենթրակվել Էդգա... ՀՀ քրեական օրենսգրքում հստակ կսահմանվի կիբեռհ... Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրությո... Քաղաքացիները փակել են Երևանի Չարենց փողոցի սկ... Ոստիկանները ուժ գործադրելով բերման ենթարկեցին... Անկլավների հանձնումը կաթվածահար է անելու ՀՀ-ն... «Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դե... Իսակովի պողոտայում բողոքի ակցիայի մասնակցի կո... Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բ... 2026-ից սկսած դպրոցի ավարտական քննությունները... Վերջապես, բողոքը դուրս է գալիս Տավուշի սահման... Մենք ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև... Նոյեմբերյանում ապրիլի 23-ին տեղի ունեցած առեր... Իրենց ներկայացրածից ավելի մեծ սահմաններ են պա... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ճանապարհը... Մարտին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը ... Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունն այրվ... Ինչու է Աննա Հակոբյանը գնում Գյումրի․ մանրամա... Քննարկվել են Հայաստան-Չեխիա ռազմատեխնիկական հ... Կառավարության նիստ․ Ուղիղ Այսօր Հայաստանի և Ադրբեջանի միջև 10-12 կմ սահ... Բաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ են անում... Սիլիկյան խճուղում հայտնաբերվել են կողաշրջված ... Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ց... Ձեր աղոթքների շնորհիվ եմ դուրս գրվում հիվանդա... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Տեսահոլովակի պրեմիերա. Արտեմ Վալտեր՝ «Զարմանա... Արտակարգ դեպք՝ Սևանում. հրկիզել են «Audi A4»-... Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզ... Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառա... Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայա... Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տ... Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտ... «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հր... ՀԱՄԱՍ-ը հայտարարել է իր մոտ գերության մեջ գտն... Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ» ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական... Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փա... Ընդդիմադիրները հիասթափված են. «Հրապարակ» Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստաց... «Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞... Կալանավորված անձի համար նախատեսված հանձնուքու... Չինաստանում ՀՀ դեսպանատանը Հայոց ցեղասպանությ... «Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակ... «Ադրբեջանի և Հայաստանի միջև 10-12 կմ սահմանը ... Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության Մայր տաճարու... Ամերիկահայ ուսանողները կազմակերպում են Հայոց ... Մենք պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանու... Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտա... ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցու... Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված... «Հիշողություն չդառնալու համար հիշել Է պետք, ա... Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հ... Ցեղասպանությունը, ողբերգություն լինելուց առաջ... Հայաստանի մարմնամարզության ընտրանու երեք անդա... Ակնկալում ենք տեսնել Հայաստան-Ադրբեջան սահման... ՊՍԺ-ն խոշոր հաշվով հաղթանակ տարավ արտագնա խաղ... Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստա... Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև ահմա... Վրաստանի վարչապետը կմասնակցի հակա-ԼԳԲՏ համաժո... Տարադրամի փոխարժեքները ապրիլի 24-ին Լեո Նիկոլյանը ժամանել է Հայաստան դատական նիստ... Ալեն Սիմոնյանի հայտարարությունների առնչությամ... Ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆի տեսաու... Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը շարունա... Բաղանիսից ոչ հեռու բնակիչները նոր սյուներ են ...

992 թվականը Գր. Նարեկացու ճակատագրում (լուսանկարներ)

Վերջին երկու տասնամյակներին լայն թափ են ստացել գիտական հետազոտությունները` նվիրված Գր. Նարեկացու գրական ժառանգության տեքստերում ծածկագրերի ու գաղտնագիտական տեղեկությունների բացահայտմանն ու մշակմանը: Կարելի է վստահաբար պնդել, որ նմանատիպ հետազոտություններն արդեն ձևավորել են Նարեկացիագիտության մեջ մի նոր, առանձին ուղղություն, որի ակունքներում է կանգնած փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆ. Հր. Միրզոյանը: Այդ ուղղությամբ ուսումնասիրությունների մեծ մասն ամփոփված է Հրաչիկ Միրզոյանի «Նարեկացիագիտական հետազոտություններ» ժողովածուի մեջ: Մեծ հետաքրքրություն է ներկայացնում Գր. Նարեկացու կյանքի կարևոր տարեթվերին նվիրված Հր. Միրզոյանի բացահայտումները: Օրինակ` մի շարք ծածկագրերի վերծանումից պարզվում է, որ Գր. Նարեկացին ծնվել է 445 թվականին, որ նրա հայրը` Խոսրով Անձևացին, ծնվել է 911 թվականին և մահացել` 961 թվականին, որ 976 թվականին Գրիգորը ձեռնադրվել է կուսակրոն քահանա և այլն:

Սակայն ես ուզում եմ կանգ առնել մի շատ կարևոր տարեթվի բացահայտման վրա, որը ճակատագրական եղավ Նարեկացու կյանքում: Խոսքը 992 թվականի մասին է: Հր. Միրզոյանը այդ կարևոր կենսագրական տարեթվի գաղտնազերծմանը նվիրել է «Նարեկացու առեղծվածը» հոդվածը :

Հր. Միրզոյանը 992 թվականը ճակատագրական է համարում Գրիգորի կյանքում, քանզի այդ թվականից սկիզբ առան ու մինչև սրբի կյանքի վերջը շարունակվեցին նրա կյանքի ու գործունեության նկատմամբ կաթողիկոսական (հայրապետական) խիստ վերահսկողությունը, տարաբնույթ խարդավանքներն ու հալածանքները:

Բայց ինչո՞վ էր կարևոր 992 թվականը, ի՞նչ էր տեղի ունեցել այդ թվականին, որ կարող էր Գրիգոր Նարեկացու համար ճակատագրական լինել: Հր. Միրզոյանը համադրելով պատմական փաստերը (992 թվականին, Խաչիկ կաթողիկոսի մահից հետո, տեղի է ունեցել նոր հայրապետի ընտրությունը), հանգում է մի աներևակայելի կարծիքի, որ Գր. Նարեկացու թեկնածությունը ևս առաջադրվել է այդ ժողովում, սակայն չի անցել և կաթողիկոս է ընտրվել Սարգիս Սևանցի եպիսկոպոսը, ով այդուհետ անհանդուրժողական է գտնվել Նարեկացու նկատմամբ:

Այս կարծիքը երկար ժամանակ ինձ հանգիստ չէր տալիս: Նախապես այն, իսկապես աներևակայելի և անհավանական էր թվում, չէ որ ավանդաբար, պարտադիր կարգով կաթողիկոս ընտրում էին Հայոց առաքելական եկեղեցու եպիսկոպոսներից մեկին: Գր. Նարեկացին ընդամենը վարդապետ էր, թեկուզ և անվանի: Եվ հետո խնդրահարույց էր Բագրատունյաց թագավորության համար Անի կաթողիկոսարանում տեսնել Վասպուրականցի կաթողիկոսի, Վահան կաթողիկոսի օրինակը դեռևս թարմ էր: Իսկ Գր. Նարեկացին համարվում էր Վահան կաթողիկոսի համախոհը:

Սակայն կան պատմական լրացուցիչ, թեև կողմնակի փաստեր, որոնք կարող են լույս սփռել այդ վարկածի վրա, դրա հիմքում դնել նոր իրողություններ, նոր հիմնավորումներ:

Այսպես, փաստ 1) Սարգիս կաթողիկոսը Գր. Նարեկացու գաղափարական ախոյանն էր, պահպանողական կղերի ակնառու ներկայացուցիչ, իսկ Գր. Նարեկացին հայոց եկեղեցու չափավոր բարեփոխումների Նարեկյան ծրագրի կողմնակիցն ու դրոշակակիրն էր: Այսինքն Սարգիսը Գր. Նարեկացուն թշնամաբար վերաբերվելու ու հալածելու լուրջ հիմքեր ուներ և դժվար թե կաթողիկոս ընտրվելով նա չխստացներ Գրիգորի նկատմամբ հետապնդումները: Իսկ եթե հանկարծ դրան գումարվեր կաթողիկոսական ընտրությունների հետ կապված անձնական թշնամանքը, ապա, ինչպես պատմությունն է վկայում, նման դեպքերում հալածանքները ծայրահեղ բնույթ են ստանում:
Անձնական թշնամանքի վկայություններ պահպանվել են:

2) Սարգիս կաթողիկոսի պատվերով Ստեփանոս Ասողիկ պատմիչը գրում է իր «Պատմությունը», որի մեջ ընդգծված նշում է յուրաքանչյուր կաթողիկոսի եկեղեցաշինական և եկեղեցանվեր գործերը, ինչպես նաև անուն առ անուն նշում է տվյալ կաթողիկոսի գործունեության շրջանում աչքի ընկնող հոգևորական գործիչներին: Եվ ահա ո՛չ Խաչիկ կաթողիկոսի և ո՛չ էլ առավել ևս Սարգիս կաթողիկոսի ժամանակ ապրած ակնառու եկեղեցական գործիչների թվում ընդհանրապես Գրիգոր Նարեկացու անունը չկա, բացակայում է: Սա պատահական փաստ չէ, սա վկայում է Ստեփանոս Ասողիկի պատվիրատու Սարգիս կաթողիկոսի թշնամական վերաբերմունքի մասին: Մինչդեռ Ասողիկի պատմությունն ավարտվում է 1004 թ. դեպքերի ու դեմքերի նկարագրությամբ: Այսինքն Գր. Նարեկացին, որ, տակավին, իր կենդանության օրոք մեծարվել է որպես Հայոց երկնակամարում «իբրև զարեգակ» փայլող գործիչ, իր ժամանակի պաշտոնական պատմագրության մեջ չի հիշատակվում:

3) Կարևորագույն փաստ է այն, որ 1000թ. Գր. Նարեկացին գալիս է Անի, որտեղ մնում է մինչև 1003թ., երբ ավարտում է իր մատյանը: Պատմիչ Սամուել Անեցին այդ մասին հստակ տեղեկություն է թողել. «Աստանօր տիեզերալոյս և մեծն վարդապետն Հայոց Գրիգորիս Նարեկացին` որդի Տեառն Խոսրովու յԱնձաւեաց եպիսկոպոսի, յասմ վայրի շինեաց զիւր գիրքն»:

Ի՞նչ է նշանակում սա: Իմանալով և իր վրա զգալով Սարգիս կաթողիկոսի գործուն թշնամանքը, ինչո՞ւ պիտի Գրիգորը գնար Անի և այնտեղ կազմեր ու ավարտեր իր «Մատյանը»: Սա շատ կարևոր հարց է. նախապես վստահ լինելով, որ վտանգում է թե՛ իր կյանքը և թե՛ «Մատյանի» ճակատագիրը, այնուամենայնիվ, գնում է Անի: Ամենայն հավանականությամբ, Գրիգորը պարտադրված է գնացել Անի և դա եղել է Սարգիս կաթողիկոսի հրամանը կամ «սիրալիր» հրավերքը: Կարելի է պատկերացնել այդ հրավերքի բովանդակությունը. «Լսել եմ մեծ գործ ես ձեռնարկել, կաթողիկոսարանի դիվանը բաց է քեզ համար, եկ Անի, ուր կօգտվես ձեռագրապահոցից, կավարտես ու մեզ կուրախացնես հոգեպարար քո Մատյանով»:

Կարո՞ղ էր Գրիգորը մերժել Կաթողիկոսի հրավերքը, իհարկե ոչ, նա ստիպված էր գնալ Անի` քաջ գիտակցելով, որ գնում է կաթողիկոսի անմիջական վերահսկողության տակ աշխատելու իր Մատյանի վրա:

Եվ վերջապես փաստ 4) 1003 թվականին Անիում կազմեց իր մատյանը և ամիսներ անց` 1003 թվականին հանկարծ մահացավ: Ինչպես Հայսմավուրքն է ընդգծում` ջահել հասակում հանկարծ մահացավ, եկեղեցու խարխլված հիմքերը նորոգելու իր ծրագիրը կիսատ թողնելով:

1003 թվական. զարմանալիորեն այդ թվականին, ինչպես հրճվանքով նշում է Ասողիկ պատմիչը, Վահրամ Պահլավունին զորքերի գլուխն անցած (վստահաբար` Սարգիս կաթողիկոսի պահանջով) սկսում է թոնդրակեցիների համատարած կոտորածները, այդ հալածանքների ու բռնությունների զոհ են դառնում, բնականաբար, բոլոր այլախոհները (ծայթերը) և ազատախոհները: Զարմանալիորեն այդ նույն 1003 թվականին հանկարծ մահանում է Գր. Նարեկացին: Դժվար է այս փաստերի համադրությունը ճակատագրական համընկնություն համարել… Եթե նույնիսկ Գրիգորը այդ համատարած բռնությունների անմիջական զոհը չէր, ապա համենայն դեպս մեծ հումանիստի սիրտը դժվար թե դիմանար այդ բռնությունների ու հալածանքների վայրագությանը:

Այս ամենից կարող է նորից ծագել այն հարցը, թե ինչո՞ւ է Գրիգոր Նարեկացին իր մատյանում գաղտնագրել 992 թվականը: Դա ինչ կարևոր, նշանակալի տարեթիվ է, որի մասին ինքը բացեիբաց չէր կարող նշել: Չէ որ դա իր կյանքի հետ կապված տարեթիվ է, այն էլ հույժ ճակատագրական: Այսպես, խորհելով այդ տարեթվի շուրջ, աստիճանաբար գալիս եմ այն համոզման, որ դա իսկապես Խաչիկ կաթողիկոսի մահվան և նոր կաթողիկոսի ընտրության հետ էր կապված:

Եթե այդ տարեթվի գաղտնագրումը կապված լիներ Խաչիկ կաթողիկոսի հիշատակի հետ, ապա ինչո՞ւ էր ծածկագրում: Այստեղ արժե հիշատակել, որ Խաչիկ կաթողիկոսը կարող էր բարյացակամ և հովանավոր լինել Գրիգորին` հաշվի առնելով այն փաստը, որ Գրիգորի մոր կողմից ազգական էր. Անանիա Նարեկացին Գրիգորի մոր հորեղբայրն էր և իր հերթին ազգակցական կապի մեջ էր Խաչիկ կաթողիկոսի հետ: Բայց այդ բարեկամության փաստը չի փրկել Անանիային մեղադրանքից, այնպես որ Խաչիկ կաթողիկոսը պարտադրում է մահամերձ Անանիային գրել իր «Խոստովանագիրը»: Նույն ինքը Գրիգորը հենց Խաչիկ կաթողիկոսի կողմից հրավիրվեց դատի 987 թվականին Արգինայում:
Ճիշտ է նա արդարացվեց, բայց և այնպես Խաչիկի մահը դժվար թե ազդեցիկ ու որոշիչ իրադարձություն լիներ Գրիգորի համար: Այնպես որ հակված եմ ընդունելու Հր. Միրզոյանի վարկածի ճշմարիտ լինելը:

Մի բան պարզ է, որ 992 թվականին Անիում տեղի է ունեցել այն ժողովը, որը պիտի ընտրեր նոր կաթողիկոսին: Պարզ է նաև, թե նման դեպքերում ինչ կրքեր են բորբոքվում, ինչ ինտրիգներ են հյուսվում, մանավանդ, որ այդ ժողովին ընտրության վճռական իրավունքով մասնակցում են ոչ միայն հոգևորականները, այլև թագավորը և աշխարհիկ իշխանավորները: Թեկնածուների շուրջ վեճերը հնարավոր էին այն պարզ պատճառով, որ Հայոց միասնական պետություն չկար, կային մի քանի պետական կազմավորումներ, որոնցից յուրաքանչյուրը կձգտեր առաջադրել իր թեկնածուին, թեև քաջ գիտակցելով, որ Անիի արքունիքը դեմ կլինի:

Հիմա, այս պայմաններում ո՞վ կարող էր առաջ քաշել Գր. Նարեկացու թեկնածությունը: Վասպուրականցինե՞րը, հնարավոր է, բայց անհույս, չէ որ Նարեկացին եպիսկոպոս չէր…
Ո՞վ այնքան ու այնպիսի կշիռ ուներ Անիի արքունիքում, որ կարող էր առաջադրել կամ եթե ոչ պաշտոնապես առաջադրել, ապա գոնե «կուլուարներում» քննարկման դնել Գր. Նարեկացու թեկնածությունը: Չէ որ Անիի արքունիքում, Գագիկ Ա թագավորի մոտ անհնար էր, որ չքննարկվեր հավանական թեկնածուների հարցը, որպեսզի նախապես թագավորը դրանց միջից ընտրեր իր նախընտրելի թեկնածուին և ապա ներկայացներ վեհաժողովին: Ահա, արքունական այդ քննարկումների ժամանակ շատ հնարավոր է, որ շոշափվեր Գր. Նարեկացու անունը, ում թագավորն ու բարձրաստիճան պալատականները շատ լավ ճանաչում էին և 987 թվականի Արգինայի ժողովում Գր. Նարեկացու ջատագովական ելույթից հետո նրան շատ բաձր էին գնահատում: Բայց ով կարող էր ոչ եպիսկոպոս Գր. Նարեկացու թեկնածությունը արքունիքում նախնական քննարկման դնել: Դա կարող էր անել միայն և միայն այն հեղինակավոր ու երևելի անձնավորությունը, որը թագավորի մտերիմն ու հավատարիմն էր: Դա սպարապետ Վահրամ Պահլավունին էր: Ինչո՞ւ նա: Նախ, Վահրամ Պահլավունին մասնակցել է 987 թվականի Արգինայի ժողովին, որը Գր. Նարեկացուն հավատաքննության ենթարկեց: Սպարապետը ականատես է եղել Գրիգորի փայլուն ելույթին և հաղթական տրիումֆին: Հենց այդ օրվանից, թերևս, Գր. Նարեկացին փայլեց Հայոց երկնակամարում: Եվ ի՞նչ, այդ համակրանքը Նարեկացու նկատմամբ հիմք էր տալիս հարց բարձրացնելու: Ոչ իհարկե, դա բավարար հիմք չէր, կար ավելի գործուն և ավելի կարևոր մի անձ. Վահրամ Պահլավունու կինը` Տիկին Սոֆիան: Նա ինչո՞ւ էր շահագրգռված Գրիգորի թեկնածության առաջադրմամբ և կարող էր արդյոք խթանել այդ գործին: Իհարկե կարող էր: Տիկին Սոֆիան Արքունիքում հարգված ու սիրված էր, մեծ կշիռ ուներ թագուհու մոտ, այնպես որ կարող էր Արքունիքում Գր. Նարեկացու լոբինգով զբաղվել:

Բայց ինչո՞ւ Տիկին Սոֆիան: Բանից պարզվում է, նա անձնական մեծ շահագրգռվածություն ուներ այդ հարցում: Մարմարաշեն եկեղեցու դամբանական արձանագրությունը պատմում է. «Այս հանգիստ է Սոփիայ աղախնոյն Քրիստոսի, կնոջն Վահրամայ Պահլաւունոյ իշխանաց իշխանի, դստերն Տիգրանաց Հայոց մարզպանի տեառն Անձեւացեաց Մեծին Վասպուրականի, կիսաւրեաց առ Աստուած փոխեցայ և թողի զաւակս իմ տրտում. աղաչեմ յիշէսջիք զիս եւ Աստուած ձեզ ողորմեսցի. Ի թ. Հայոց ՆԿԴ»: Բանից պարզվում է Տիկին Սոֆիան Անձևացյած Տիգրան իշխանի դուստրն էր և Գրիգորի զարմուհին: Ահա, թե ինչու նա կարող էր անձամբ շահագրգռված լինել այդ հարցում: Միայն կինը` արքունիքում մեծ կշիռ ու հեղինակություն ունեցող Տիկին Սոֆիան կարող էր Գրիգորի օգտին խոսակցություն բացել, հետո ինչ, որ նա եպիսկոպոս չէ, վարդապետ աստվածաբան է և եպիսկոպոսի որդի: Միայն աշխարհիկ իշխանուհին կարող էր այսպես մտածել:

Եվ այսպես, Անի արքունիկում թեկնածուների նախնական քննարկումների ժամանակ կարող էր և հավանաբար բարձրացվել է Գրիգոր Նարեկացու հարցը: Սակայն հասկանալի պատճառներով նրա թեկնածությունը չի անցել, և այդ նախնական քննարկումներում հաղթել է Սարգիս Սևանցի եպիսկոպոսի թեկնածությունը, որը և ներկայացվել է Վեհաժողովին: Սարգիսը կաթողիկոս ընտրվելուց հետո չէր կարող մոռանալ այդ տհաճ քննարկումները, ինչը և տեղիք տվեց անձնական թշնամանքի:
Ահա այսպես, պատմական փաստերի համադրումն ու վերլուծությունը լուրջ հիմքեր է տալիս Հր. Միրզոյանի բացահայտած 992 թվականը` Գր.Նարեկացու կյանքում ճակատագրական տարեթիվ լինելու վարկածը որպես ճշմարտություն ընդունելու համար:

Ս.Պողոսյան Երևան
11.01.2016թ.

Image result for Գրիգոր Նարեկացի

դիտվել է 1631 անգամ
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է... Երևանի կենտրոնում տեղի ունեցած հանրահավաքի ժա... Մարմնամարզության Եվրոպայի առաջնություն. Հայաս... Գարնանային ծառատունկի նախապատրաստական աշխատան... Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվ... «Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետո... Էդգար Ղազարյանին ազատ են արձակել Թող հարցումը գա, տեսնենք՝ ինչ են գրել․ Սիմոնյ... Սուրեն Պապիկյանը և ԵԽ երևանյան գրասենյակի ղեկ... Եթե սիրում ես հայրենիքդ, ապա ցանկացած ոլորտու... Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տն... Մոսկվան սպասում է ԵԱՏՄ գագաթնաժողովին Փաշինյա... Վեդիի ոստիկանության բաժնում եմ. Լևոն Քոչարյան... Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք ... ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկա... Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյ... Հայաստանի իրավապահների կողմից ԱՄՆ-ին է հանձնվ... Պետք է լուծենք տարերքի դեմ պայքարի բավարար ար... Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը շարուն... ԱՄՆ-ի զինվորականները խոցել են Եմենի հութիների... ՊԵԿ-ը հրապարակել է 1000 խոշոր հարկ վճարողների... Հիմա Տավուշն ավելի պաշտպանված տարածք է. սահմա... Գեղարքունիքի պարեկները ապօրինի թմրաշրջանառութ... Քաղաքացիները փակել են Արամ Խաչատրյան փողոցը Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է... Բլինքենը ժամանել է Պեկին Էդ ո՞վ ա էդ անվտանգության խորհրդի քարտուղարը,... Հայաստանի ղեկավարությունը շարունակում է անհիմ... Բողոքի ակցիայի 29 մասնակից բերման է ենթարկվել... Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է ան... ՆԳՆ-ի դիմաց բերետավորներն ուժով բացեցին փողոց... Երևանում կայացել է կիոկուշին կարատեի միջազգայ... Ոստիկանների հետ քաշքշուկի ժամանակ Գառնիկ Դանի... Երևանի Չարեց փողոցից բերման են ենթրակվել Էդգա... ՀՀ քրեական օրենսգրքում հստակ կսահմանվի կիբեռհ... Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրությո... Քաղաքացիները փակել են Երևանի Չարենց փողոցի սկ... Ոստիկանները ուժ գործադրելով բերման ենթարկեցին... Անկլավների հանձնումը կաթվածահար է անելու ՀՀ-ն... «Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դե... Իսակովի պողոտայում բողոքի ակցիայի մասնակցի կո... Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բ... 2026-ից սկսած դպրոցի ավարտական քննությունները... Վերջապես, բողոքը դուրս է գալիս Տավուշի սահման... Մենք ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև... Նոյեմբերյանում ապրիլի 23-ին տեղի ունեցած առեր... Իրենց ներկայացրածից ավելի մեծ սահմաններ են պա... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ճանապարհը... Մարտին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը ... Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունն այրվ... Ինչու է Աննա Հակոբյանը գնում Գյումրի․ մանրամա... Քննարկվել են Հայաստան-Չեխիա ռազմատեխնիկական հ... Կառավարության նիստ․ Ուղիղ Այսօր Հայաստանի և Ադրբեջանի միջև 10-12 կմ սահ... Բաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ են անում... Սիլիկյան խճուղում հայտնաբերվել են կողաշրջված ... Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ց... Ձեր աղոթքների շնորհիվ եմ դուրս գրվում հիվանդա... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Տեսահոլովակի պրեմիերա. Արտեմ Վալտեր՝ «Զարմանա... Արտակարգ դեպք՝ Սևանում. հրկիզել են «Audi A4»-... Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզ... Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառա... Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայա... Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տ... Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտ... «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հր... ՀԱՄԱՍ-ը հայտարարել է իր մոտ գերության մեջ գտն... Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ» ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական... Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փա... Ընդդիմադիրները հիասթափված են. «Հրապարակ» Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստաց... «Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞... Կալանավորված անձի համար նախատեսված հանձնուքու... Չինաստանում ՀՀ դեսպանատանը Հայոց ցեղասպանությ... «Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակ... «Ադրբեջանի և Հայաստանի միջև 10-12 կմ սահմանը ... Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության Մայր տաճարու... Ամերիկահայ ուսանողները կազմակերպում են Հայոց ... Մենք պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանու... Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտա... ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցու... Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված... «Հիշողություն չդառնալու համար հիշել Է պետք, ա... Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հ... Ցեղասպանությունը, ողբերգություն լինելուց առաջ... Հայաստանի մարմնամարզության ընտրանու երեք անդա... Ակնկալում ենք տեսնել Հայաստան-Ադրբեջան սահման... ՊՍԺ-ն խոշոր հաշվով հաղթանակ տարավ արտագնա խաղ... Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստա... Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև ահմա... Վրաստանի վարչապետը կմասնակցի հակա-ԼԳԲՏ համաժո... Տարադրամի փոխարժեքները ապրիլի 24-ին Լեո Նիկոլյանը ժամանել է Հայաստան դատական նիստ... Ալեն Սիմոնյանի հայտարարությունների առնչությամ... Ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆի տեսաու... Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը շարունա... Բաղանիսից ոչ հեռու բնակիչները նոր սյուներ են ...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan