Ի պատիվ իր առաքելությունն արժանապատիվ իրականացնող մեր առաջին դեսպանի՝ այսօր ականատես ենք պատմական իրողության
301 թվականին ընդունելով քրիստոնեությունը՝ որպես սրբազան երկիր ու ժողովուրդ, առաջին անգամն է, որ Վատիկանում ունենք Հայաստանի Հանրապետությունը ներկայացնող դեսպան, որպիսի հանգամանքը երբևէ ըստ արժանավույնս չի մատուցվել հանրությանը:
Ի պատիվ իր առաքելությունն արժանապատիվ իրականացնող մեր առաջին դեսպանի, այսօր ականատես ենք պատմական իրողության՝ հայ ժողովրդի պաշտամունքը հանդիսացող ամենազոր Նարեկը, մեր իրականության սուրբ Նարեկացին, նախ դասվեց սրբերի շարքին, իսկ 2018թ. ապրիլի 5-ին Վատիկանում տեղի է ունենալու Սուրբ Նարեկացու արձանի բացման արարողությունը: Որպես սրբազան երկրի որդի, շնորհակալություն եմ հայտնում Ձեզ, ավելին՝ Սուրբ Նարեկացին պահապան իմ ազգին և որպես ազգի ներկայացուցիչ՝ ընտանիքիդ բոլոր անդամներին!
Հ.Գ. Սկսել եք պետությունը ներկայացնող դեսպանից, շարունակեք առավել բարդ ու պատասխանատու Ձեր արժանավայել աշխատանքը՝ Աստված պահապան ու օգնական Ձեզ պարոն Մինասյան:
Բագրատ Պետրոսյան. Ֆեյսբուք