Երևանում կրկին նորածին է մահացել. հարազատները բողոքում են
«Հայկական ժամանակը» գրում է. «Երևանում ապրիլի 2-ին արձանագրվել է նորածնի մահվան դեպք: Երեխան ծնվել է Աբովյան քաղաքի ծննդատանը, բարձրակարգ բուժօգնություն ստանալու նպատակով տեղափոխվել մայրաքաղաք, բայց նրա կյանքը փրկել չի հաջողվել:
ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից, անդրադառնալով նորածին տղայի մահվան փաստին, մեր թղթակցին տեղեկացրել են. «Ապրիլի 3-ին քաղաքացին ոստիկանությունում հաղորդում է տվել, որ քույրը ապրիլի 1-ին Աբովյան քաղաքի ծննդատանը ծննդաբերել է, որից հետո երեխայի հետ տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: Ըստ հաղորդման՝ երեխան հետազոտվել է բժշկի կողմից, սակայն հաղորդում տվողը նշել է, որ բժշկի մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետևանքով նորածինը մահացել է: Նախապատրաստվում են նյութեր»:
«Հայկական ժամանակ»-ի լրագրող Աննա Զախարյանը դեպքի մասին մանրամասներ է ճշտել, խոսել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանի, Աբովյանի ծննդատան բժիշկների հետ: Ինչ են պարզաբանում բժիշկները, ինչ վիճակում է ծննդկանը»:
Մանրամասները՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի ապրիլի 5-ի համարում: