Իլոն Մասկը մտադիր է առաջին մասնավոր տիեզերանավն ուղարկել Տիեզերք
Երկու ամերիկացի տիեզերագնացների առաջին չվերթը մասնավոր տիեզերանավով դեպի ՄՏԿ նախատեսվում է իրականացնել 2019 թվականի ապրիլին: Տիեզերանավերը մշակվել են SpaceX ընկերության հիմնադիր Իլոն Մասկի կողմից: Այս մասին գրում է «РИА Новости»-ն՝ ներկայացնելով NASA-ի զեկույցը:
Փաստաթղթերում նշվում է, որ երկրորդ փորձնական թռիչքը կիրականացվի 2019-ի նոյեմբերին:
Commercial Crew Development ծրագրով մշակված Falcon9 տիեզերանավը կգործարկվի SpaceX- կողմից՝ NASA-ի պատվերով: