Հենրիխ Մխիթարյանը Պաուլո Կոելյոյի մակագրությամբ գիրք է ստացել
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ, Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի սիրելի գիրքը Պաուլո Կոելյոյի «Ալքիմիկոս»-ն է:
Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ֆուտբոլիստը: «Սիրելի գրքերիցս մեկը, որի հեղինակը Պաուլո Կոելյոն է»,-գրել է Մխիթարյանը:
Նա գիրքը ստացել է հեղինակի մակագրությամբ. «Հենրիխ, սերը ուղղորդող է»:
Հենրիխ Մխիթարյանն ավելի վաղ ճանաչվել էր «Արսենալ»-ի մարտ ամսվա լավագույն ֆուտբոլիստ։