Ինքնաթիռի նստատեղում չտեղավորվող տղամարդը նիհարել է 147 կիլոգրամով (լուսանկարներ)
Կանադայի բնակչի հետ այնպիսի խառնաշփոթ իրավիճակ և իրարանցում էր ստեղծվել ինքնաթիռում գեր լինելու պատճառով, որ նա որոշել է նիհարել: Արդյունքում տղամարդն առանց բժշկական միջամտության կարողացել է նիհարել 147 կիլոգրամով: Այս մասին գրում է Korrespondent.net-ը:
Կանադացի Թոնի Բասին, ով կշռում էր 257 կիլոգրամ, նիհարելու որոշումը կայացրել է հենց այն ժամանակ, երբ չի կարողացել տեղավորվել ինքնաթիռի նստատեղին:
Հրապարակման տեղեկություններով 2016 թվականին անտառային հրդեհի պատճառով տարհանել են բնակիչներին: Տարհանման ժամանակ Թոնին չի կարողացել նստել ինքնաթիռի nստատեղին և նրան ստիպված տրամադրել են կրկնակի նստատեղ:
Այդ ամենից հետո նա որոշել է հրատապ միջոցներ ձեռնարկել և նիհարել: Արդյունքներն ապշեցնող են: